Գեղեցկության ոլորտը այսօր ապրում է անվերջ փոփոխությունների ռեժիմում․ թրենդները փոխվում են այնքան արագ, որ մենք անգամ չենք հասցնում լիովին հարմարվել դրանց։ Այն, ինչ դեռ երեկ համարվում էր իդեալական, այսօր արդեն կարող է առաջացնել անհարմարություն և քննադատություն։
Նոր սերնդի աղջիկները հաճախ ոչ միայն հետևում են թրենդներին, այլև քննարկում են դրանք, վիճարկում և նույնիսկ հրաժարվում այն թրենդներից, որոնք այլևս կիրառելի չեն առօրյա կյանքում։ Որոշ արտասահմանյան գեղեցկության ոլորտի փորձագետներ արդեն բացահայտ կոչ են անում հրաժարվել դրանցից մի քանիսից և այդ «գեղեցկության աղետները» թողնել անցյալում։
Clean girl
Սկզբում «clean girl» թրենդը ընկալվում էր որպես թեթևություն՝ ծանր դիմահարդարումից հետո․ նվազագույն միջոցներ, խնամված մազեր և մաքուր, բնական մաշկ։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ այս «պարզության» հետևում թաքնված է նոր չափանիշ, որին համապատասխանելը այնքան էլ հեշտ չէ։
Հարթ, գրեթե անթերի մաշկ, առանց բշտիկների և կոկիկ դիմագծեր՝ այս ամենը հաճախ ապահովվում է ոչ միայն խնամքով, այլև տարբեր միջամտություններով՝ «բնականությունը» վերածելով մանրակրկիտ ձևավորված ու մտածված կերպարի։ Միաժամանակ փոխվել է նաև շուկան․ վառ ստվերաներկերը, հագեցած երանգներն ու համարձակ հյուսվածքները աստիճանաբար զիջում են տեղը բեժ, շագանակագույն և մեղմ գունային լուծումներին։ Դիմահարդարումը դարձել է անվտանգ և կանխատեսելի, և հենց սա է, որ շատերին նյարդայնացնում է։ Ինտերնետում օգտատեր կանայք հաճախ գրում են, որ «խանութներում անհնար է գտնել վառ ստվերաներկեր, ամեն ինչ դարձել է անչափ միօրինակ», և շատերը բացահայտ խոստովանում են, որ սպասում են այն պահին, երբ այս թրենդը կանցնի։
Կոնտուրինգ + Ռուդոլֆի քիթ
Կոնտուրինգը ինքնին չի անհետացել, բայց դրա կիրառման ձևը զգալիորեն փոխվել է․ մեղմ շտկման փոխարեն հաճախ տեսնում ենք դեմքը գրեթե ամբողջությամբ «վերակառուցելու» փորձ։ Շուրթերը դուրս են գալիս իրենց բնական սահմաններից, այտոսկրերը դառնում են չափազանց ընդգծված, իսկ երանգները չափազանց հակադրական։ Քթի ծայրին չափազանց շատ հայլայթերը, որը հաճախ ծայրահեղ փայլ է հաղորդում սոցիալական ցանցերում, արդեն համեմատվել է «Ռուդոլֆի քթի» հետ. այն շատ պայծառ ու անբնական տեսք ունի։
Օգտատերերը հաճախ գրում են, որ «կատարյալ» դեմքի հասնելու փորձը կոնտուրինգի միջոցով հաճախ բերում է հակառակ արդյունքի․ այս տեխնիկան հաշվի չի առնում դեմքի անհատական առանձնահատկությունները, և ինչպես իրենք են նշում, «կոնտուրինգը չի համապատասխանում բոլոր դեմքի ձևերին և դա լիովին նորմալ է»։
Glass skin
«Ապակյա մաշկ»-ի թրենդը շարունակում է մնալ, բայց դրա նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է։ Տեսականորեն այն կապված է խոնավեցման և առողջ փայլի հետ, սակայն գործնականում հաճախ վերածվում է խնամքի միջոցների չափազանց օգտագործման, ինչի հետևանքով մաշկը ոչ թե թարմ, այլ ծանրաբեռնված է թվում։
Հատկապես դա նկատելի է յուղոտ մաշկի դեպքում, որտեղ բնական փայլի փոխարեն առաջանում է խիտ խնամքի շերտի արդյունք, որը ավելի շատ ընդգծում է մաշկի հյուսվածքը։ Z սերունդը (զումերներ) բավական արագ տարբերեցին առողջ մաշկը այն վիզուալ արդյունքից, որը իրականում գոյություն ունի միայն ճիշտ լուսավորության դեպքում։
Արհեստական պեպեններ
Արհեստական պեպենները երկար ժամանակ ընկալվում էին որպես միջոց դեմքին թեթևություն և «կենդանի» տեսք հաղորդելու համար, սակայն դրանց լայն տարածումը շատ արագ այդ հնարքը վերածեց ճանաչելի մոդելի։ Երբ դրանք նկարվում են նույն սխեմայով՝ նույն խտությամբ և տեղաբաշխմամբ, բնական տեսքի զգացումն անհետանում է և դրա փոխարեն առաջանում է «նկարված» էֆեկտի տպավորություն։ Այս ամենին ավելանում է ևս մեկ կարևոր դիտարկում, որի մասին հաճախ խոսում են աղջիկները․ ոչ կոկիկ կիրառման դեպքում պեպենները այլևս չեն դիտվում որպես «սիրուն դետալ», այլ ավելի շատ նմանվում են բծերի, որոնք կապվում են ոչ թե էսթետիկայի, այլ անխնամության զգացողության հետ։ Մեկնաբանություններում բացահայտ գրում են, որ «դա տարօրինակ ու ոչ բնական է թվում», հատկապես այն դեպքերում, երբ մաշկն ինքնին նման հյուսվածք չի ունենում։ Այս թրենդը իրականում համընդհանուր է միայն տեսականորեն․ պեպենները բնական ու ներդաշնակ տեսք են ստանում ոչ բոլոր դեմքերի ու մաշկի տեսակների վրա և շատ դեպքերում դրանք ոչ թե ընդգծում են արտաքին տեսքը, այլ ավելորդ կերպով ծանրաբեռնում են այն։
«Կուպիդոնի աղեղ»
Բնական շուրթերի ձևը ամբողջությամբ «ծածկելու» և նոր ձև նկարելու փորձը շարունակում է մնալ ամենաշատ քննարկվող հնարքներից մեկը։ Շուրթերը մեծ ազդեցություն ունեն դեմքի ընդհանուր հավասարակշռության վրա և դրանց անատոմիայի անտեսումը հազվադեպ է տալիս ներդաշնակ արդյունք։ Մեկնաբանություններում սա շատ պարզ են նկարագրում․ «թվում է, չես կարողացել ճիշտ գծի մեջ մնալ» և շատերը նշում են, որ այս տեխնիկան հազվադեպ է համոզիչ տեսք ունենում։ Հենց այդ պատճառով շատ աղջիկներ հրաժարվում են այս մոտեցումից՝ նախընտրելով աշխատել իրենց բնական շուրթերի ձևի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ12:19, 4 նոյեմբերի
Ջեյ Լոն վերածվել է 1960-ականների սեքս խորհրդանիշի11:44, 4 նոյեմբերի
83-ամյա միլիարդատեր Դեյվիդ Գեֆենը վերադարձել է իր նախկին ամուսնու մոտ, որը 50 տարով փոքր է իրենից, սկանդալային ամուսնալուծությունից հետո11:16, 4 նոյեմբերի
«Ես բոլոր ուժերս ներդնում եմ». Քիմ Քարդաշյանը ձախողել է փաստաբանական քննությունը, բայց չի պատրաստվում հրաժարվել իրավաբանական կարիերայից10:43, 4 նոյեմբերի
Սենյակակիցները վիճել են, թե ով է կերել պաղպաղակը․ ժամեր անց նրանցից երկուսը մահացել են, իսկ երրորդը ձերբակալվել է10:13, 4 նոյեմբերի
Քանթրի երգչուհի Նիկոլ Թեյլորը մահացել է 35 տարեկանում՝ անբուժելի քաղցկեղի ախտորոշումից հետո․ հայտնել են նրա եռյակ քույրերը